ARM ENG RUS

    NORVIK UNIVERSAL CREDIT ORGANIZATION
    Closed Joint-Stock Company

«Նորվիկի մասին»    Փաստաթղթեր   Նորություններ   Գործընկերներ   Կոնտակտներ   Աշխատատեղեր   Իմ Նորվիկ
Մեր մասին
2006թ. սեպտեմբերին իր գործունեությունն է սկսել նոր վարկային կազմակերպություն՝ «Նորվիկ» ՈւՎԿ ՓԲԸ, որը հանդիսանում է Լատվո-իսլանդական «Նորվիկ Բանկ» բաժնետիրական ընկերության դուստր կազմակերպութունը:
«Նորվիկ» ՈՒՎԿ ՓԲԸ Ունիվերսալ վարկային կազմակերպությունը 500 հազար ԱՄՆ դոլար կանոնադրական կապիտալով գրանցվել և լիցենզավորվել է ՀՀ ԿԲ կողմից 2006թ. հուլիսին և գործունեություն սկսել է ծավալել 2006թ. սեպտեմբերի վերջից՝ արդեն ընդլայնված 1,7 մլն ԱՄՆ դոլար Կանոնադրական կապիտալով:
ավելին


Նորություններ



Ճգնաժամը թելադրում է աշխատանքում լինել ունիվերսալ

Ֆինանսական և տնտեսական ճգնաժամը դրական ազդեցություն ունեցավ աշխատաշուկայի վրա: Ինչպես երևում է “Նորվիկ” ՈՒՎԿ-ի կատարած ուսումնասիրությունից, առաջարկվող թափուր աշխատատեղերի կրճատումները թույլ կտան գործատուներին վերջապես ունենալ ավելի պատասխանատու աշխատողներ: Այնուամենայնիվ, ոչ մեկ չի վախեցնում աշխատանք փնտրողներին դժվարություններով կամ սպառնում տնտեսական պատժամիջոցնորով, օրինակ, աշխատավարձի իջեցումով: Աշխատողները հենց իրենք են սկսում ավելի պատասխանատու վերաբերվել իրենց աշխատանքին: Բացի այդ, փոխվել են նաև թեկնածուների հանդեպ դրվող պահանջները:

Մասնավորապես, իրենցից պահանջում են լինել ավելի ունիվերսալ աշխատանքում, քանի որ կազմակերպությունները պարզապես չեն կարող իրենց թույլ տալ ունենալ նեղ մասնագիտացումով աշխատողներ: Ունիվերսալ լինելու պահանջը անդրադարձել է նաև այն պահանջների վրա, որոնք գործատուները ներկայացնում են աշխատողների տարիքի հանդեպ: Նախկինում կադրային գործակալությունները փնտրում էին ավելի երիտասարդ աշխատողների, իսկ այժմ նույնիսկ 50 տարեկանից բարձր տարիքի մասնագետը կարող է գտնել աշխատանք այն դեպքում, եթե նրա աշխատանքային փորձը թույլ է տալիս լուծել մի քանի աշխատանքային խնդիրներ միաժամանակ:

Ինչ վերաբերում է նրանց, ում վրա անդրադարձան կրճատումները, նրանք էլ ունեն նոր հնարավորություններ աշխատել իրենց անձնական մասնագիտական որակների վրա: Այս փուլում կազմակերպությունները չեն կիրառում հաստիքների կրճատումները` կազմակերպության ծախսերը քչացնելու նպատակով, բայց իհարկե բոլորը հասկանում են, որ աշխատանքի վայրում անգործ կամ անպատասխանատու լինելու արդյունքում կարելի է զրկվել աշխատավարձի բարձրացումից, բոնուսներից և սոցփաթեթներից:

Բարեբախտաբար, մեր երկրում կիրառվող մեթոդները չեն առաջացնում վախ, որը միայն քչացնում է արդյունավետությունը, այլ ընդհակառակը, ստեղծված իրադրությունը բերում է աշխատողների աշխատունակության և պատասխանատվության կտրուկ բարձրացմանը, որը նախկինում նկատելի չէր և հանդիսանում էր բոլոր գործատուների հիմնական խնդիրներից մեկը: Ցավոք, առայժմ չեն նկատվում այնպիսի սոցիալ-հոգեբանական մեթոդներ, որոնք բարձրացնում են աշխատանքից բավարարվածության աստիճանը և որոնք անհրաժեշտ է ակտիվորեն կիրառել: Հոգեբաններն ասում են, որ մարդկանց միայն 13% է ունակ ինքնամոտիվացման, նրանց արդյունավետությունը միշտ կբարձրանա,իսկ մնացածի մոտ ընդհակառակը` գործում են արգելակման պրոցեսները: Եվ ի ուրախություն մեր գործատուներին, անձնակազմի էֆեկտիվության բարձրացման գործընթացը տեղի է ունենում ինքնուրույն, բայց կարելի է նաև նրան մի փոքր խթանել:

Մասնագետների և տարբեր գործատուների կարծիքները աշխատողների տրամադրությունների ազդեցության մասին խոսում են “Նորվիկ” ՈՒՎԿ-ի կողմից անց կացրած ուսումնասիրությունների ճշտության մասին: Ուսումնասիրությունների արդյունքների համաձայն, նախորդ տարվա հոկտեմբերի դրությամբ արդյունավետության աճ են նկատել հարցվողների միայն 10%, այնինչ ամանորյան տոներից հետո նշված հարցին դրական էին պատասխանել արդեն 45%-ը:

Թարմացվել է` 14.10.2009 11:43
Հայաստան, 0002, Երևան, Սարյան 12
Հեռ՝ (374 10) 544713, 544714, 544715
Ֆաքս՝ (374 10) 544712

«Նորվիկի մասին»
   Փաստաթղթեր   Նորություններ   Գործընկերներ   Կոնտակտներ   Աշխատատեղեր   Իմ Նորվիկ