Թափուր Աշխատատեղեր
Մենք սպասում ենք Ձեզ`
Հիանալի գաղափարներով լի, տեխնոլոգիաներով հետաքրքրվող, լի ֆինանսական ոլորտում տեղեկատվական
տեխնոլոգիաների և նորարարությունների կիրառման միջոցով աշխարհն ավելի լավն ու հետաքրքիր
դարձնելու ցանկությամբ:
Նորվիկ Կրեդիտ. Սա այն վայրն է, որտեղ դուք կարող եք իրականացնել Ձեր երազանքները,
ամբողջությամբ բացահայտել Ձեր հնարավորությունները, խորացնել և ընդլայնել Ձեր գիտելիքները,
չսահմանափակվել ձեռք բերածով և հասնել ավելիին: Մեր կազմակերպության ընդարձակ ցանցը
և ֆինանսական հնարավորությունները բացում են Ձեր առջև խոշոր կազմակերպության առավելությունները,
որը կարող է լինել Ձեր հաջող կարիերայի սկիզբը և որտեղ Ձեր կարծիքը շատ կարևոր է:
Մենք առանձնահատուկ ուշադրություն ենք դարձնում կորպորատիվ արժեքներին:
Մեր աշխատակիցների նկատմամբ ցուցաբերվող անհատական մոտեցումը հնարավորություն է տալիս
լիարժեքորեն բացահայտել նրանցից յուրաքանչյուրի հնարավորություններն ու մասնագիտական
հմտությունները: Նորվիկ Կրեդիտը լատվո-իսլանդական Norvik Bank-ի դուստր ձեռնարկությունն
է: Մենք ֆինանսական ոլորտում խոշոր կազմակերպություն ենք, որի ուշադրությունը սևեռված
է մեր հաճախորդների ֆինանսական զարգացման ապահովման վրա:
Մեր խնդիրը հաճախորդների բարեկեցության ապահովումն է, նորագույն տեխնոլոգիաների և
նորարարությունների ներդրումը սպասարկման ոլորտում, որոնք համապատասխանում են Նորվիկ
Կրեդիտի հաճախորդների պահանջներին: Մեր հաջողության գրավականը մեր աշխատակազմի աշխատանքն
է, ինչը հիմնված է թիմային աշխատանքի, փոխադարձ հարգանքի և աջակցության վրա:
Դուք կարող եք դառնալ մեր կազմակերպության
աշխատակիցը
Դուք կարող եք ուղարկել Ձեր Կենսագրությունները (Curriculum Vitae) general@norvik.am
հասցեին:
Իրավաբան
վերջնաժամկետ
1 Նոյեմբեր, 2010
|
Իրավաբանի գործառույթները
- Աշխատանք կորպորատիվ հաճախորդների հետ
- Ստանդարտ և ոչ ստանդարտ պայմանագրերի կազմում
- Պայմանագրերի վերլուծություն` օրենքին համապատասխանության տեսակետից
- Կազմակերպության ստորաբաժանումների իրավական խորհրդատվության իրականացում
- Նամակների, դիմումների, բողոքների, պահանջների կազմում
- Իրավական գործերի վերաբերյալ եզրակացությունների կազմում
- Կազմակերպության ղեկավար մարմինների կորպորատիվ գործերի ընթացիկ իրականացում
- Դատարանում և պետական մարմիններում ներկայացուցչություն
Ներկայացվող պահանջներ
- Բարձրագույն կրթություն
- Առնվազն 2 տարի բանկային իրավաբանի աշխատանքային փորձ
- Բանկային ընթացակարգերի իմացություն
- Հայերեն և ռուսերեն լեզուների գերազանց իմացություն, բանավոր և գրավոր արտակարգ գիտելիքներ, անգլերեն լեզվի լավ իմացություն
- Քաղաքացիական և ադմինիստրատիվ իրավունքի և դատավարության գերազանց իմացություն
- MS Office ստանդարտ փաթեթի իմացություն
- Թիմային աշխատանքի հմտություն
- Վերլուծական և ստեղծագործ մտածողություն
- Բանակցելու հմտություններ
- Միջանձնային շփման լավ հմտություններ
- Ծանրաբեռնված ռիթմով աշխատելու և միաժամանկ մի քանի գործերին հետևելու ունակություն
- Դատական նիստերին մասնակցության փորձը ցանկալի է
|
|
|