ARM ENG RUS

    NORVIK UNIVERSAL CREDIT ORGANIZATION
    Closed Joint-Stock Company

«Նորվիկի մասին»    Փաստաթղթեր   Նորություններ   Գործընկերներ   Կոնտակտներ   Աշխատատեղեր   Իմ Նորվիկ
Մեր մասին
2006թ. սեպտեմբերին իր գործունեությունն է սկսել նոր վարկային կազմակերպություն՝ «Նորվիկ» ՈւՎԿ ՓԲԸ, որը հանդիսանում է Լատվո-իսլանդական «Նորվիկ Բանկ» բաժնետիրական ընկերության դուստր կազմակերպութունը:
«Նորվիկ» ՈՒՎԿ ՓԲԸ Ունիվերսալ վարկային կազմակերպությունը 500 հազար ԱՄՆ դոլար կանոնադրական կապիտալով գրանցվել և լիցենզավորվել է ՀՀ ԿԲ կողմից 2006թ. հուլիսին և գործունեություն սկսել է ծավալել 2006թ. սեպտեմբերի վերջից՝ արդեն ընդլայնված 1,7 մլն ԱՄՆ դոլար Կանոնադրական կապիտալով:
ավելին


Նորություններ



“Նորվիկ” ՈՒՎԿ ՓԲԸ միացել է “Telcell” վճարային համակարգին:

Մեր ընկերության հաճախորդների ժամանակը խնայելու և ավելորդ անհանգստություններից զերծ պահելու նպատակով «Նորվիկ» ՈՒՎԿ ՓԲԸ-ն սկսել է համագործակցությունը “Telcell” ընկերության հետ, որը ներկայացնում է Հայաստանում ինքնասպասարկման տերմինալներով վճարումների ընդունման ամենախոշոր համակարգը, ընդգրկում է ինչպես մայրաքաղաքը, այնպես էլ մի շարք մարզկենտրոններ: “Telcell” համակարգի առավելությունն այն է, որ վերջինս գործում է արագ և արդյունավետ, մշտապես աշխատում է համակարգի կատարելագործման և մատուցված ծառայությունների որակի բարձրացման ուղղությամբ: Սա է ապացուցում “Telcell” ընկերության սկզբունքները` ժամանակի խնայողություն, հարմարավետություն և ընտրության ազատություն:

Իսկ սա նշանակում է, որ այժմ Ձեզ համար ապառիկների և վարկերի ամենամսյա վճարումներ կատարելը դարձել է շատ ավելի դյուրին` շնորհիվ “Telcell” ընկերության գազարագույն վճարային տերմինալների, որոնց շատ հեշտ է տարբերակել. նրանք ունեն վառ գունավորում և յուրահատուկ դիզայն: Տերմինալների միջոցով վարկերի մարման ուղեցույցին կարող եք ծանոթանալ այստեղ:

Եվս մեկ նորույթ, որը համոզված ենք առավել կհետաքրքրի նրանց ում համար թանկ է յուրաքանչյուր րոպեն: Մեր ընկերությունը մի շարք խանութների հետ համատեղ տրամադրում է «Ապառիկը տեղում» ծառայությունը: Դուք կարող եք հենց խանութում կատարել ապառիկի ձևակերպում, այնուհետև վճարել պահանջվող գումարը “Telcell” ընկերության գազարագույն վճարային տերմինալների միջոցով:

Այսպիսով, Ձեր ֆիզիկական ներկայությունը “Նորվիկ” ՈՒՎԿ ՓԲԸ-ում ապառիկի ձևակերպման և վճարումների կատարման համար այլևս անհրաժեշտ չի լինի:

Նորվիկը հավատարիմ է իր սկզբունքին` “Մենք խնայում ենք Ձեր ժամանակը”:


Թարմացվել է` 04.11.2009 17:58
Հայաստան, 0002, Երևան, Սարյան 12
Հեռ՝ (374 10) 544713, 544714, 544715
Ֆաքս՝ (374 10) 544712

«Նորվիկի մասին»
   Փաստաթղթեր   Նորություններ   Գործընկերներ   Կոնտակտներ   Աշխատատեղեր   Իմ Նորվիկ