ARM ENG RUS

    NORVIK UNIVERSAL CREDIT ORGANIZATION
    Closed Joint-Stock Company

«Նորվիկի մասին»    Փաստաթղթեր   Նորություններ   Գործընկերներ   Կոնտակտներ   Աշխատատեղեր   Իմ Նորվիկ
Մեր մասին
2006թ. սեպտեմբերին իր գործունեությունն է սկսել նոր վարկային կազմակերպություն՝ «Նորվիկ» ՈւՎԿ ՓԲԸ, որը հանդիսանում է Լատվո-իսլանդական «Նորվիկ Բանկ» բաժնետիրական ընկերության դուստր կազմակերպութունը:
«Նորվիկ» ՈՒՎԿ ՓԲԸ Ունիվերսալ վարկային կազմակերպությունը 500 հազար ԱՄՆ դոլար կանոնադրական կապիտալով գրանցվել և լիցենզավորվել է ՀՀ ԿԲ կողմից 2006թ. հուլիսին և գործունեություն սկսել է ծավալել 2006թ. սեպտեմբերի վերջից՝ արդեն ընդլայնված 1,7 մլն ԱՄՆ դոլար Կանոնադրական կապիտալով:
ավելին

Նորություններ



Հուլիսի 4-ին Նորվիկ ՈւՎԿ-ն նշում է իր 4-րդ տարելիցը

2010 թ. հուլիսի 4-ին լրանում է Նորվիկ ՈՒՎԿ ՓԲԸ-ի 4 տարեկանը: Յուրաքանչյուր տարելիցը մեր համար անցյալ տարվա գործունեության արդյունքները ամփոփելու և ապագա ծրագրեր կազմելու ժամանակն է: Անցյալ տարվա արդյունքները ամփոփելիս կարևոր է նշել, որ Նորվիկ ՈՒՎԿ-ին հաջողվեց անցյալում թողնել ֆինանսական ճգնաժամով պայմանավորված և կազմակերպության համար բարդ ժամանակահատվածը: Նորվիկ ՈՒՎԿ-ի գործադիր տնօրեն Ալեքսանդր Տերյանի խոսքերով, Հայաստանում տնտեսական ճգնաժամը առաջին հերթին յուրաքանչյուր կազմակերպության կայունության ստուգումն էր, և ցավոք, ոչ բոլորը կարողացան դիմագրավել այդ փորձությանը, սակայն արդեն այսօր Նորվիկ ՈՒՎԿ-ն իր ճիշտ մշակված ռազմավարության շնորհիվ ապացուցեց իր ճկունությունը համաշխարհային տնտեսության ելևէջների նկատմամբ:

Այսօրվա դրությամբ Նորվիկ ՈՒՎԿ-ի ռազմավարության հիմնական ուղղությունն է հանդիսանում բիզնես-վարկավորումը, որի ծավալները օրեցօր աճում են: Հաշվի առնելով այն փաստը, որ ֆինանսական ճգնաժամից հետո շատ ձեռնարկություններ լրացուցիչ ֆինանսավորման կարիքն ունեն, Նորվիկ ՈՒՎԿ-ի փորձագետները համարում են, որ բիզնես-վարկավորումը այն բնագավռն է, որտեղ կազմակերպությունը կկարողանա առաջարկել առավել մրցունակ պայմաններ` ձեռնարկատերերին աջակցելու և Հայաստանի տնտեսության զարգացումը խթանելու համար:

Նորվիկ ՈՒՎԿ-ն վաղուց հայտնի է հայկական ֆինանսական շուկայում որպես գերժամանակակից տեխնոլոգիաների ներդրման առաջատար: 2010 թվականի ընթացքում Նորվիկ ՈՒՎԿ-ն կշարունակի ակտիվորեն կիրառել նորագույն տեղեկատվական տեխնոլոգիաները ժամանակի խնայման և առավելագույն հարմարավետության ապահովման նպատակով, հավատարիմ մնալով իր կարգախոսին` գնահատել հաճախորդների ժամանակը և հարմարավետությունը:

Նորվիկ ՈՒՎԿ-ի առաքելությունն է լինել մատչելի և էֆեկտիվ ունիվերսալ ֆինանսական հաստատություն: Այս 4 տարվա ընթացքում կատարած գործը լավ հիմք է հանդիսանում կազմակերպության հետագա զարգացման համար: Արդեն այսօր մենք աշխատում ենք տրամադրել մեր հաճախորդներին նորանոր հնարավորություններ: Մեզ համար կարևոր է շարունակել կատարելագործվել և զարգացնել մեր պոտենցիալը, փորձը և ռեսուրսները` չմոռանալով կայունության և հաճախորդների կարիքների մասին: Մեզ վստահում են տասնյակ հազարավոր հաճախորդներ: Միասին մենք կարող ենք հասնել մեր նպատակներին:

Մենք շնորհակալություն ենք հայտնում բոլոր նրանց, ովքեր մեզ հետ էին այս 4 տարիների ընթացքում` մեր աշխատակիցներին, գործընկերներին և հաճախորդներին` մեզ հետ համագործակցելու և մեզ վստահելու համար: Ձեր շնորհիվ մեր կազմակերպությունը զարգանում և վստահ քայլում է դեպի նոր նվաճումներ:

Թարմացվել է` 28.11.2011 19:31
Հայաստան, 0002, Երևան, Սարյան 12
Հեռ՝ (374 10) 544713, 544714, 544715
Ֆաքս՝ (374 10) 544712

«Նորվիկի մասին»
   Փաստաթղթեր   Նորություններ   Գործընկերներ   Կոնտակտներ   Աշխատատեղեր   Իմ Նորվիկ