ARM ENG RUS

    NORVIK UNIVERSAL CREDIT ORGANIZATION
    Closed Joint-Stock Company

«Նորվիկի մասին»    Փաստաթղթեր   Նորություններ   Գործընկերներ   Կոնտակտներ   Աշխատատեղեր   Իմ Նորվիկ
Մեր մասին
2006թ. սեպտեմբերին իր գործունեությունն է սկսել նոր վարկային կազմակերպություն՝ «Նորվիկ» ՈւՎԿ ՓԲԸ, որը հանդիսանում է Լատվո-իսլանդական «Նորվիկ Բանկ» բաժնետիրական ընկերության դուստր կազմակերպութունը:
«Նորվիկ» ՈՒՎԿ ՓԲԸ Ունիվերսալ վարկային կազմակերպությունը 500 հազար ԱՄՆ դոլար կանոնադրական կապիտալով գրանցվել և լիցենզավորվել է ՀՀ ԿԲ կողմից 2006թ. հուլիսին և գործունեություն սկսել է ծավալել 2006թ. սեպտեմբերի վերջից՝ արդեն ընդլայնված 1,7 մլն ԱՄՆ դոլար Կանոնադրական կապիտալով:
ավելին

Նորություններ



Նորվիկ ՈՒՎԿ-ն շնորհավորում է բոլորին Նոր 2010 Տարվա կապակցությամբ

Ամանորյա տոների նախօրեին Նորվիկ ՈՒՎԿ-ն ուրախ է շնորհավորել բոլորին գալիք Նոր Տարվա կապակցությամբ և ներկայացնել կազմակերպության` 2010 թվականի ծրագրերը:

2009թ.-ը դարձավ հայկական շուկայում Նորվիկ ՈՒՎԿ-ի գործունեության երրորդ տարին: Ինչպես իր հարցազրույցներից մեկում հայտնեց Նորվիկ ՈՒՎԿ-ի խորհրդի անդամ Տիգրան Բոստանջյանը, չնայած համաշխարհային ֆինանսական ճգնաժամին, որը չի շրջանցել նաև Հայաստանը, ամբողջ տարվա ընթացքում Հայաստանի բանկերը և վարկային կազմակերպությունները ծավալում էին ակտիվ գործունեություն և ձգտում էին գրավել նորանոր բարձունքներ:

Տ. Բոստանջյանի գնահատականով, Նորվիկ ՈՒՎԿ-ին հաջողվեց առանց զգալի կորուստների դիմակայել համաշխարհային տնտեսության բոլոր ելևէջներին և տնտեսական ճգնաժամին: Կազմակերպության աշխատակիցների մասնագիտական բարձր պատրաստվախության, ինչպես նաև Նորվիկ ՈՒՎԿ-ի փորձագետների կողմից պարբերաբար կատարվող հայկական շուկայի պահանջների մանրակրկիտ վերլուծության շնորհիվ, կազմակերպությանը հաջողվեց պահպանել առաջատար դիրքերը Հայաստանի վարկային կազմակերպությունների շարքում:

Վերջին տարվա ընթացքում Նորվիկ ՈՒՎԿ-ն երկու անգամ ներկայացրեց իր գործունեությունը աշխատանքի տոնավաճառներին, որոնց նպատակն էր գործատու-աշխատող անմիջական կապի ստեղծումը: Կազմակերպությունը շարունակում էր ապահովել իր գործունեության հասանելիությունը և թափանցիկությունը հաճախորդների համար, ինչի շնորհիվ և արժանացավ Հայաստանի Կենտրոնական Բանկի բարձր գնահատականի և “Լավագույն տեղեկատվական գրքույկ 2009” մրցույթում “Լավագույն բովանդակություն և բարձր հասանելիություն” անվանակարգում հաղթանակի: 2009թ. հուլիսին Նորվիկ ՈՒՎԿ-ն նշեց իր երրորդ տարելիցը:

2009թ. նոյեմբերի 30-ի դրությամբ կազմակերպության ընդհանուր ակտիվները կազմեցին 15,432,287 հազար ՀՀ դրամ, տոկոսային եկամուտը` 2,300,308 հազար ՀՀ դրամ, ընդհանուր կապիտալը` 2,956,774 հազար ՀՀ դրամ, նորմատիվային կապիտալը` 2,759,380 հազար ՀՀ դրամ: Նորվիկ ՈՒՎԿ-ի վարկային ներդրումները կազմեցին 11,101,432 հազար ՀՀ դրամ (ընդհանուր ակտիվների շուրջ 72 %):

Ինչ վերաբերում է 2010թ. ծրագրերին, նոր տարվա առաջին իսկ եռամսյակից Նորվիկ ՈՒՎԿ-ն կսկսի հայկական շուկայում նոր ծառայությունների մատուցումը և կվերականգնի բնակչության և բիզնեսի վարկավորումը: Ինչպես նշեց Նորվիկ ՈՒՎԿ-ի խորհրդի անդամ Տիգրան Բոստանջյանը, նոր տարում կազմակերպության գործունեությունը մեծ դեր կհատկացնի կորպորատիվ վարկավորմանը, իսկ սպառողական վարկավորումը անմիջական կապ կունենա վերջինիս հետ: Նորվիկ ՈՒՎԿ-ն աշխատելու է կորպորատիվ հաճախորդների հետ որպես ներդրումային բանկ:

Կազմակերպությունը պատրաստվում է ընդլայնել իր գործունեությունը և այդ նպատակով փնտրելու է վստահելի և խելամիտ բիզնես` աջակցության և վարկավորման համար: Չի բացառվում նաև նման կազմակերպությունների կապիտալում Նորվիկ ՈՒՎԿ-ի մասնակցության հնարավորությունը: Դա կլինի Նորվիկ ՈՒՎԿ-ի առաջին քայլը դեպի կորպորատիվ գործունեություն:

Այս տոնական օրերին Նորվիկ ՈՒՎԿ-ն ցանկանում է բոլորին ուրախ Նոր Տարի և Սուրբ Ծնունդ, և թող նոր տարին բերի միայն ուրախ լուրեր և լինի նոր աշխատանքային հաջողությունների, երջանկության և հաղթանակների տարի:

Նորվիկ ՈՒՎԿ ՓԲԸ-ն 166,400 հազար ՀՀ դրամ կանոնադրական կապիտալով ունիվերսալ վարկային կազմակերպություն է, որը գրանցվել և լիցենզավորվել է ՀՀ Կենտրոնական Բանկի կողմից 2006 թվականի հուլիսին և սկսել իր գործունեությունը 2006թ. սեպտեմբերի վերջին:

Թարմացվել է` 24.12.2009 10:28
Հայաստան, 0002, Երևան, Սարյան 12
Հեռ՝ (374 10) 544713, 544714, 544715
Ֆաքս՝ (374 10) 544712

«Նորվիկի մասին»
   Փաստաթղթեր   Նորություններ   Գործընկերներ   Կոնտակտներ   Աշխատատեղեր   Իմ Նորվիկ