ARM ENG RUS

    NORVIK UNIVERSAL CREDIT ORGANIZATION
    Closed Joint-Stock Company

«Նորվիկի մասին»    Փաստաթղթեր   Նորություններ   Գործընկերներ   Կոնտակտներ   Աշխատատեղեր   Իմ Նորվիկ
Մեր մասին
2006թ. սեպտեմբերին իր գործունեությունն է սկսել նոր վարկային կազմակերպություն՝ «Նորվիկ» ՈւՎԿ ՓԲԸ, որը հանդիսանում է Լատվո-իսլանդական «Նորվիկ Բանկ» բաժնետիրական ընկերության դուստր կազմակերպութունը:
«Նորվիկ» ՈՒՎԿ ՓԲԸ Ունիվերսալ վարկային կազմակերպությունը 500 հազար ԱՄՆ դոլար կանոնադրական կապիտալով գրանցվել և լիցենզավորվել է ՀՀ ԿԲ կողմից 2006թ. հուլիսին և գործունեություն սկսել է ծավալել 2006թ. սեպտեմբերի վերջից՝ արդեն ընդլայնված 1,7 մլն ԱՄՆ դոլար Կանոնադրական կապիտալով:
ավելին

Նորություններ



“Նորվիկ” ՈւՎԿ-ն մասնակցեց հերթական Աշխատանքի Տոնավաճառին

2009թ. նոյեմբերի 6-ին “Նորվիկ” ՈւՎԿ ՓԲԸ-ն մասնակցեց Հայաստանի Պետական Տնտեսագիտական Համալսարանի (ՀՊՏՀ) կողմից կազմակերպված “Աշխատանքի Տոնավաճառին”, որն արդեն երկրորդ անգամ անց է կացվում “Կոնգրես” հյուրանոցում:

Այս աշխատանքի տոնավաճառին մասնակցող կազմակերպությունների ցանկը զգալի ընդլայնված էր նախորդ միջոցառման համեմատությամբ. մասնակցում էին ֆինանսաբանկային համակարգի ներկայացուցիչներ, շինարական կազմակերպություններ, կապի օպերատորներ և առևտրաարտադրական ոլորտի խոշոր ձեռնարկություններ: Աշխատանքի տոնավաճառին այցելել էին Հայաստանի առաջատար ԲՈՒՀ-երի ուսանողները և շրջանավարտները:

Միջոցառման նպատակն էր ներկայացնել այցելուներին մասնակից կազմակերպությունների գործունեությունը, տեղեկացնել առկա թափուր աշխատատեղերի և ապագա ծրագրերի մասին` ստեղծելով անմիջական կապ գործատուների և իրենց պոտենցիալ աշխատակիցների միջև:

“Նորվիկ” ՈւՎԿ ՓԲԸ-ն ներկայացրեց հանրությանը իր գործունեությունը, ապագա ծրագրերը և թափուր աշխատատեղերի ստեղծման հեռանկարները: Աշխատանքի տոնավաճառի շրջանակներում իրականացվող և արդեն ավանդույթ դարձած քննարկման ընթացքում առաջադրվեցին մի շարք ակտուալ գաղափարներ, և հայտնի դարձավ, որ վերջին ամիսների ընթացքում արդեն իսկ իրականացվել են նախորդ աշխատանքի տոնավաճառի ժամանակ կատարված առաջարկությունները, այդ թվում նաև Պետական Տնտեսական Համալսարանում առանձին աուդիտի բաժնի բացումը, օտար լեզուների ուսուցանմանն առավել մեծ ուշադրություն դարձնելը և ուսանողների պրակտիկայի ժամկետների ընդլայնումը:

Ինչպես հայտնեցին միջոցառման կազմակերպիչները, այս աշնանային աշխատանքի տոնավաճառը արդարացրեց իրենց ակնկալիքները թե՜ մասնակիցների ակտիվության մակարդակով և թե՜ այցելուների քանակությամբ, ինչը օգնեց հաստատել գործատու-աշխատող անմիջական կապը: Ինչ վերաբերում է ուսանողության և շրջանավարտների աշխատանքի տեղավորման ցուցանիշներին, ապա մոտակա ամիսներին կկատարվի արդյունքների վերլուծություն, ինչը թույլ կտա ավելի վստահ դատել այս միջոցառման արդյունքների մասին:

Աշխատանքի տոնավաճառի կազմակերպիչները հատուկ շնորհակալություն հայտնեցին “Նորվիկ” ՈւՎԿ ՓԲԸ-ի աշխատակիցներին` միջոցառմանը և քննարկմանն արդյունավետ մասնակցություն ցուցաբերելու համար և հույս հայտնեցին, որ միշտ կտեսնեն “Նորվիկ Կրեդիտ”-ին ակտիվ մասնակիցների շարքերում:
Թարմացվել է` 12.11.2009 15:09
Հայաստան, 0002, Երևան, Սարյան 12
Հեռ՝ (374 10) 544713, 544714, 544715
Ֆաքս՝ (374 10) 544712

«Նորվիկի մասին»
   Փաստաթղթեր   Նորություններ   Գործընկերներ   Կոնտակտներ   Աշխատատեղեր   Իմ Նորվիկ