ARM ENG RUS

    NORVIK UNIVERSAL CREDIT ORGANIZATION
    Closed Joint-Stock Company

«Նորվիկի մասին»    Փաստաթղթեր   Նորություններ   Գործընկերներ   Կոնտակտներ   Աշխատատեղեր   Իմ Նորվիկ
Մեր մասին
2006թ. սեպտեմբերին իր գործունեությունն է սկսել նոր վարկային կազմակերպություն՝ «Նորվիկ» ՈւՎԿ ՓԲԸ, որը հանդիսանում է Լատվո-իսլանդական «Նորվիկ Բանկ» բաժնետիրական ընկերության դուստր կազմակերպութունը:
«Նորվիկ» ՈՒՎԿ ՓԲԸ Ունիվերսալ վարկային կազմակերպությունը 500 հազար ԱՄՆ դոլար կանոնադրական կապիտալով գրանցվել և լիցենզավորվել է ՀՀ ԿԲ կողմից 2006թ. հուլիսին և գործունեություն սկսել է ծավալել 2006թ. սեպտեմբերի վերջից՝ արդեն ընդլայնված 1,7 մլն ԱՄՆ դոլար Կանոնադրական կապիտալով:
ավելին

Նորություններ



Հուլիսի 4-ին “Նորվիկ” ՈւՎԿ-ն նշում է իր երրորդ տարելիցը

2009 թ. հուլիսի 4-ին “Նորվիկ” ՈՒՎԿ-ն դարձավ 3 տարեկան: Յուրաքանչյուր տարելիցը մեր համար կազմակերպության աշխատանքի արդյունքները ամփոփելու և նոր ծրագրեր կազմելու ժամանակն է: Կարևոր է նշել, որ այսքան կարճ ժամանակահատվածում “Նորվիկ” ՈՒՎԿ-ն ձեռք բերեց վստահելի, կայուն և իննովացիոն կազմակերպության վարկանիշ, մի կազմակերպության, որը շարունակ ձգտում է ուրախացնել իր հաճախորդներին հարմար նորամուծություններով:

“Նորվիկ” ՈՒՎԿ-ն ոչ միայն առանց կորուստների դուրս եկավ վերջին երեք տարիների բոլոր խոշոր ֆինանսական շրջադարձներից, այլև դիմագրավեց ներկա տնտեսական ճգնաժամին: “Նորվիկ” ՈՒՎԿ-ի գործադիր տնօրեն Տիգրան Բոստանջյանի խոսքերով, հայկական ֆինանսական ոլորտը ունի ոչ միայն մեծ պոտենցիալ, այլև բարձր դիմադրողականություն համաշխարհային տնտեսության ելևէջներին: Սա տալիս է մեր երկրին զգալի հնարավորություններ: Իհարկե պետք չէ մոռանալ, որ ճգնաժամը զարգացման նախադրյալներ է ստեղծում նրանց համար, ովքեր կկարողանան վերակառուցել իրենց գործունեությունը, կրճատել ծախսերը և բարձրացնել աշխատանքի էֆեկտիվությունը:

Այս տարիների ընթացքում կազմակերպության ինտենսիվ աճի երաշխիք են հանդիսացել առաջին հերթին աշխատակազմի մասնագիտական աշխատանքը, ինչպես նաև հարուստ փորձը և լատվաիսլանդական “Նորվիկ Բանկ” ԲԸ-ի կողմից անընդմեջ ֆինանսավորումը:

“Նորվիկի” հնարավորությունների վրա դրական ազդեցություն են ունեցել նաև “Նորվիկ Բանկի” բարձր ցուցանիշները: Լատվիայի առևտրային բանկերի Ասոցիացիայի տվյալների համաձայն ներկա պահին “Նորվիկ Բանկը” զբաղեցնում է 7-րդ տեղը լատվիական բանկերի ցուցակում ըստ կապիտալի և ռեզերվների ծավալի: Պետք է ավելացնել նաև, որ բանկը ճիշտ ժամանակին մարում է եվրոպական սինդիկատների կողմից տրամադրված վարկերը: Սինդիկացված վարկերից մեկը` 22 մլն. եվրո ընդհանուր գումարով, լիովին մարվել է 2008 թ. դեկտեմբերին, իսկ ևս մեկ վարկ` 25 մլն. եվրո ընդհանուր գումարով, լիովին մարվելու է 2009 թ. հուլիսի 8-ին:

Տ. Բոստանջյանի գնահատականով, վերջին տարվա ընթացքում շատ տեղական բանկերի լիկվիդայնությունը իջել է, իսկ տոկոսադրույքները, որոնց համաձայն բանկերը ֆինանսավորում են ստանում և ֆինանսավորում են իրենց հաճախորդներին, բարձրացել են: Այնուամենայնիվ, “Նորվիկ” ՈՒՎԿ-ն ոչ միայն պահպանեց իր կայունությունը, այլև շարունակեց նոր ծառայություններ և առաջարկներ մատուցել հայկական շուկայում: Այսօր “Նորվիկ” ՈՒՎԿ-ն հայտնի է որպես նորագույն տեխնոլոգիաների ներդրման առաջատար, ինչը թույլ է տալիս կատարել բոլոր վճարումները` առանց տունը կամ աշխատավայրը լքելու և խնայել հաճախորդների փողը և ժամանակը:

2008 թվականից սկսած Երևան քաղաքի մի շարք առևտրային կենտրոններ միացել են ‘ապառիկը տեղում’ ծառայությանը, որը թույլ է տալիս սպառողական վարկը ձևակերպել on-line ռեժիմով, իսկ հաճախորդները հնարավորություն ստացան վճարումները կատարել “Տել-Սել” և “Տանդեմ” ինքնասպասարկման համակարգերի միջոցով և ինտերնետով` Е-dram վճարային համակարգի օգնությամբ: Մեկ այլ կարևոր հանգամանք կարելի է համարել այն, որ վերջին ամիսների ընթացքում “Նորվիկ”-ը շարունակեց ընդլայնել իր ծառայությունների ցուցակը և փնտրել առկա ծառաությունների մատուցման նոր միջոցներ:

2009 թ. “Նորվիկ” ՈՒՎԿ-ն առաջարկեց նոր ֆինանսական ծառայություն` My Norvik հատուկ ինքնասպասարկման համակարգ, որը ստեղծվել է My.Norvik.am կայքում և օգնում է բավարարել նույնիսկ ամենապահանջկոտ հաճախորդի պահանջները:

Բոլոր վերը նշված գործոնները չէին կարող չանդրադառնալ նաև ռեյտինգային գնահատականների վրա: Կազմակերպության գրագետ մարտավարության շնորհիվ` “Նորվիկ” ՈՒՎԿ-ն պահպանել է սպասարկման կայունությունը և հարմարավետությունը նոր տնտեսական միջավայրում` հաճախորդների կողմից վստահություն վայելելով և Հայաստանի վարկային կազմակերպությունների ռեյտինգային ցուցակում առաջին տեղը զբաղացնելով: “Նորվիկ” ՈՒՎԿ-ն հավատարիմ է մնում իր կարգախոսին` գնահատել հաճախորդների ժամանակը և հարմարավետությունը:

“Նորվիկ”-ի առաքելությունն է լինել մատչելի և էֆեկտիվ ունիվերսալ ֆինանսական հաստատություն: Այս 3 տարվա ընթացքում կատարած գործը լավ հիմք է հանդիսանում կազմակերպության հետագա զարգացման համար: Արդեն այսօր մենք աշխատում ենք ոչ միայն պահպանել թվարկած ձեռքբերումները, այլև տրամադրել մեր հաճախորդներին նորանոր հնարավորություններ: Մեր համար կարևոր է շարունակել կատարելագործվել և զարգացնել մեր պոտենցիալը, փորձը և ռեսուրսները` չմոռանալով կայունության և հաճախորդների կարիքների մասին: Մեզ վստահում են տասնյակ հազարավոր հաճախորդներ: Միասին մենք կարող ենք հասնել մեր նպատակներին:

Մենք շնորհակալություն ենք հայտնում բոլոր նրանց, ովքեր մեր հետ էին այս 3 տարիների ընթացքում` մեր աշխատակիցներին, գործընկերներին և հաճախորդներին մեզ հետ համագործակցելու և մեզ վստահելու համար: Ձեր շնորհիվ մեր կազմակերպությունը զարգանում է և վստահ քայլում է դեպի նոր նվաճումներ:

Թարմացվել է` 14.10.2009 11:21
Հայաստան, 0002, Երևան, Սարյան 12
Հեռ՝ (374 10) 544713, 544714, 544715
Ֆաքս՝ (374 10) 544712

«Նորվիկի մասին»
   Փաստաթղթեր   Նորություններ   Գործընկերներ   Կոնտակտներ   Աշխատատեղեր   Իմ Նորվիկ