ARM ENG RUS

    NORVIK UNIVERSAL CREDIT ORGANIZATION
    Closed Joint-Stock Company

«Նորվիկի մասին»    Փաստաթղթեր   Նորություններ   Գործընկերներ   Կոնտակտներ   Աշխատատեղեր   Իմ Նորվիկ
Մեր մասին
2006թ. սեպտեմբերին իր գործունեությունն է սկսել նոր վարկային կազմակերպություն՝ «Նորվիկ» ՈւՎԿ ՓԲԸ, որը հանդիսանում է Լատվո-իսլանդական «Նորվիկ Բանկ» բաժնետիրական ընկերության դուստր կազմակերպութունը:
«Նորվիկ» ՈՒՎԿ ՓԲԸ Ունիվերսալ վարկային կազմակերպությունը 500 հազար ԱՄՆ դոլար կանոնադրական կապիտալով գրանցվել և լիցենզավորվել է ՀՀ ԿԲ կողմից 2006թ. հուլիսին և գործունեություն սկսել է ծավալել 2006թ. սեպտեմբերի վերջից՝ արդեն ընդլայնված 1,7 մլն ԱՄՆ դոլար Կանոնադրական կապիտալով:
ավելին

Նորություններ



“Նորվիկ” ՈՒՎԿ-ն ճանաչվել է Կենտրոնական Բանկի կողմից կազմակերպված “Լավագույն տեղեկատվական գրքույկ 2009” մրցույթի “Լավագույն բովանդակություն և բարձր հասանելիություն” կոչման հաղթող

Հունիսի 5-ին Կենտրոնական Բանկը ամփոփեց Լավագույն տեղեկատվական գրքույկ 2009 մրցույթի արդյունքները: Մրցույթի նպատակն է խթանել ֆինանսական շուկայի թափանցիկությունը և ֆինանսական կազմակերպությունների կողմից հաճախորդներին մատչելի և լիարժեք տեղեկատվության տրամադրումը: Ինչպես հայտնեցին ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունից, այս տարի գրքույկների գնահատման աշխատանքներին մասնակցել են ոչ միայն ԿԲ աշխատակիցները, այլ նաև սպառողների շահերը պաշտպանող հասարակական կազմակերպությունների, բանկերի, վարկային կազմակերպությունների, ապահովագրական ընկերությունների ասոցիացիաների և Առկա լրատվական գործակալության ներկայացուցիչները: Ինչպես նշեց Նորվիկ ՈՒՎԿ-ի գործադիր տնօրեն Տ. Բոստանջյանը, Նորվիկ –ը հատուկ ուշադրություն է դարձնում հասարակությանը հասանելի լինելուն և սպառիչ տեղեկատվություն տրամադրելուն: Մենք ուրախ ենք, որ մրցույթի հանձնաժողովի անդամները բարձր գնահատեցին Նորվիկ վարկային կազմակերպության կողմից տեղեկատվության մատուցման որակը և բովանդակությունը, - նշեց Տ. Բոստանջյանը: Հավատարիմ մնալով իր սկզբունքներին` Նորվիկ ՈՒՎԿ-ն հոգում է իր հաճախորդների ժամանակի և հարմարավետության մասին: Հիշեցնենք, որ Նորվիկ ՈՒՎԿ-ն հիմնադրվել է 2006թ. հուլիսին` լատվա- իսլանդական Նորվիկ Բանկ բաժնետիրական ընկերության կողմից: Վերջին երկու տարիների ընթացքում Նորվիկ-ը շարունակում է զբաղեցնել առաջին տեղը վարկային կազմակերպությունների մեջ հայաստանյան շուկայում:
Թարմացվել է` 14.10.2009 11:41
Հայաստան, 0002, Երևան, Սարյան 12
Հեռ՝ (374 10) 544713, 544714, 544715
Ֆաքս՝ (374 10) 544712

«Նորվիկի մասին»
   Փաստաթղթեր   Նորություններ   Գործընկերներ   Կոնտակտներ   Աշխատատեղեր   Իմ Նորվիկ