|
Նորություններ
Լատվիայի բռնցքամարտի պատանեկան հավաքականի գլխավոր հովանավորն է հանդիսանում լատվաիսլանդական “Նորվիկ” բանկը
Այս օրերին Երևանը հյուրընկալում է
շուրջ 50 երկիրներից ժամանած
բռնցքամարտի պատանեկան
հավաքականներին, որոնք պատրաստվում
են մասնակցել մայիսի 23-30 կայանալիք
բռնցքամարտի աշխարհի պատանեկան
առաջնությանը: Մայիսի 20-ին Երևան է
ժամանել Լատվիայի պատանեկան
հավաքականը` իր գլխավոր մարզիչ Ալեքսանդր Սոտնիկի գլխավորությամբ: Լատվիայի
հավաքականի գլխավոր հովանավորն է հանդիսանում լատվաիսլանդական “Նորվիկ”
բանկը:
Ինչպես “Նորվիկ” ՈւՎԿ-ին հայտնեց հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր
Սոտնիկը, վերջին տարիների ընթացքում բռնցքամարտը ակտիվորեն զարգանում է
Լատվիայում: “2008 թ. մենք ունեցել ենք մեկ ոսկե
մեդալակիր Եվրոպայի առաջնությանը և մեկ աշխարհի
գավաթի ոսկե մեդալակիր”, - նշեց Ա. Սոտնիկը: Այս
առաջնությանը Լատվիան ներկայացնելու է “Սիդնեյ-
2000” ակումբը:
Մայիսի 23-ին մարզիկները կմասնակցեն
վիճակահանությանը, որից հետո կկայանան
նախնական մարտերը: Լատվիայի հավաքականը
հանդես կգա չորս քաշային կարգերում (52, 54, 57 և 66
կգ):
Ինչպես “Նորվիկ” ՈւՎԿ-ին մայիսի 21-ին
կայացած հանդիպմանը հայտնեցին մարզիկները, իրենց շատ է դուր եկել Երևանը` իր
հին ճարտարապետությամբ և ժամանակակից կառույցներով: Ա. Սոտնիկը նույնպես
կիսվեց իր առաջին տպավորություններով Երևանի մասին և նշեց, որ հատկապես
տպավորիչ էր հայ ազգի հյուրընկալությունը և շատ հաճելի էր զբոսնել քաղաքի
մարդաշատ փողոցներով և տեսնել մարդկանց ուրախ և ժպտացող դեմքեր:
“Նորվիկ” ՈՒՎԿ ՓԲԸ-ն ուշադիր հետևելու է Լատվիայի հավաքականի
մարտերին և ցանկանում է իրենց վերադառնալ հայրենիք ոսկե մեդալերով:
|