|
Նորություններ
“Նորվիկ” ՈւՎԿ-ն մասնակցել է Աշխատանքի Տոնավաճառին
“Նորվիկ” ՈւՎԿ-ն մասնակցել է Հայաստանի Պետական Տնտեսական
Համալսարանի (ՀՊՏՀ) կողմից կազմակերպված “Աշխատանքի Տոնավաճառին”, որը անց
է կացվել մայիսի 5-ին “Կոնգրես” հյուրանոցում:
Միջոցառմանը մասնակցել են մի շարք կազմակերպություններ, որոնցից
յուրաքանչյուրը ներկայացրել է իր գործունեությունը, նոր աշխատակիցների
ներգրավման քաղաքականությունը և տեղեկացրել է այցելուներին թափուր
աշխատատեղերի մասին:
“Աշխատանքի Տոնավաճառին” այցելել են ոչ միայն ՀՊՏՀ-ի, այլև Հայաստանի
գրեթե բոլոր ԲՈՒՀ-երի ուսանողները և շրջանավարտները: Միջոցառման նպատակն էր
անմիջական կապ ստեղծել գործատուների և իրենց պոտենցիալ աշխատակիցների միջև:
“Նորվիկ” ՈւՎԿ-ն նույնպես ակտիվ մասնակցել է միջոցառմանը և հատկապես
քննարկմանը, որի ընթացքում առաջ են քաշվել մի շարք կարևոր հարցեր, որոնց
նպատակն էր ուսանողների մրցունակության բարձրացմանը ուղղված միջոցառումների
մշակումը:
ՀՊՏՀ-ի ռեկտոր Յու. Սուվարյանը հատուկ շնորհակալություն հայտնեց “Նորվիկ”
ՈւՎԿ-ի աշխատակիցներին միջոցառմանը և քննարկմանը արդյունավետ
մասնակցություն ցուցաբերելու համար:
ՀՊՏՀ-ն առաջին անգամ է կազմակերպում նման միջոցառում, բայց
ծրագրավորում է այսուհետ պարբերաբար անց կացնել “Աշխատանքի Տոնավաճառ”,
քանի որ այն ապահովում է ուղղակի կապ աշխատաշուկայի և գործատուների միջև:
Հիշեցնենք, որ “Նորվիկ” ՈՒՎԿ-ն հիմնադրվել է 2006թ. հուլիսին` լատվա-
իսլանդական “Նորվիկ Բանկ” բաժնետիրական ընկերության կողմից: Վերջին երկու
տարիների ընթացքում “Նորվիկ”-ը շարունակում է զբաղեցնել առաջին տեղը վարկային
կազմակերպությունների մեջ հայաստանյան շուկայում:
|