ARM ENG RUS

    NORVIK UNIVERSAL CREDIT ORGANIZATION
    Closed Joint-Stock Company

«Նորվիկի մասին»    Փաստաթղթեր   Նորություններ   Գործընկերներ   Կոնտակտներ   Աշխատատեղեր   Իմ Նորվիկ
Մեր մասին
2006թ. սեպտեմբերին իր գործունեությունն է սկսել նոր վարկային կազմակերպություն՝ «Նորվիկ» ՈւՎԿ ՓԲԸ, որը հանդիսանում է Լատվո-իսլանդական «Նորվիկ Բանկ» բաժնետիրական ընկերության դուստր կազմակերպութունը:
«Նորվիկ» ՈՒՎԿ ՓԲԸ Ունիվերսալ վարկային կազմակերպությունը 500 հազար ԱՄՆ դոլար կանոնադրական կապիտալով գրանցվել և լիցենզավորվել է ՀՀ ԿԲ կողմից 2006թ. հուլիսին և գործունեություն սկսել է ծավալել 2006թ. սեպտեմբերի վերջից՝ արդեն ընդլայնված 1,7 մլն ԱՄՆ դոլար Կանոնադրական կապիտալով:
ավելին


Նորություններ



Վճարումները կարելի է կատարել EDram վճարային համակարգի օգնությամբ

“Նորվիկ” վարկային կազմակերպությունը առաջարկում է իր հաճախորդներին սպասարկման առավել ժամանակակից և հարմարավետ պայմաններ: Եթե նախկինում վճարումներ կատարելը հնարավոր էր քաղաքում տեղադրված կարմիր “Տանդեմ” և գազարագույն “Թելսել” տերմինալների միջոցով, ապա այժմ արդեն հաճախորդը կարող է մարել վարկը` նույնիսկ չլքելով իր բնակարանը: Այսուհետ հաճախորդին բավական է ընդամենը ունենալ ինտերնետ և այցելել my.norvik.am կայքը մարումները կատարելու համար:

Այցելելով my.norvik.am կայքը` հաճախորդը կարող է ստանալ ներկա վարկերի մասին մանրամասն տեղեկատվություն, ինչպես նաև նորություններ նոր ծառայությունների և գովազդային արշավների մասին: Հաճախորդը կարող է ընտրել առցանց վճարման առավել հարմար տարբերակը` ARCA կամ EDram: EDram վճարային համակարգի ծառայություններից օգտվելու համար բավական է ինտերնետին միացված ցանկացած համակարգչից մուտք գործել www.idram.am և անվճար գրանցվել համակարգում: Գրանցումից հետո EDram համակարգը հաճախորդին տրամադրում է անձնական հաշվեհամարը՝ EDram ID-ն: Համակարգի միջոցով առցանց վճարումներ կատարելու համար EDram ID-ն անհրաժեշտ է լիցքավորել EDram միավորներով:

Իր հաճախորդներին սպասարկման բարձր մակարդակ ապահովելու համար EDram վճարային համակարգը նախատեսել է լիցքավորման բազմաթիվ միջոցներ կանխավճարային քարտերի, ընկերության և բանկերի դրամարկղեր կանխիկ գումարի վճարման միջոցով, ինքնասպասարկման տերմինալների, պլաստիկ քարտերի, բանկային փոխանցման, առցանց տարադրամների փոխանակման միջոցով եւ այլն:

EDram-ը հայաստանյան միակ ինտերնետ վճարային համակարգն է, որն իր հաճախորդներին հնարավորություն է ընձեռում վարկերի մարումներ կատարել` գտնվելով աշխարհի ցանկացած կետում: Օգտվելով EDram վճարային համակարգից` հաճախորդը խնայում է իր ժամանակը և ձերբազատվում է ավելորդ հոգսերից:

Հավատարիմ մնալով իր սկզբունքներին` “Նորվիկ” ՈՒՎԿ-ն հոգում է իր հաճախորդների ժամանակի և հարմարավետության մասին և շարունակում նորանոր անակնկալներ մատուցել:

Հիշեցնենք, որ “Նորվիկ” ՈՒՎԿ-ն հիմնադրվել է 2006թ. հուլիսին` լատվա- իսլանդական “Նորվիկ Բանկ” բաժնետիրական ընկերության կողմից: Վերջին երկու տարիների ընթացքում “Նորվիկ”-ը շարունակում է զբաղեցնել առաջին տեղը վարկային կազմակերպությունների մեջ հայաստանյան շուկայում:


Թարմացվել է` 14.10.2009 12:05
Հայաստան, 0002, Երևան, Սարյան 12
Հեռ՝ (374 10) 544713, 544714, 544715
Ֆաքս՝ (374 10) 544712

«Նորվիկի մասին»
   Փաստաթղթեր   Նորություններ   Գործընկերներ   Կոնտակտներ   Աշխատատեղեր   Իմ Նորվիկ