ARM ENG RUS

    NORVIK UNIVERSAL CREDIT ORGANIZATION
    Closed Joint-Stock Company

«Նորվիկի մասին»    Փաստաթղթեր   Նորություններ   Գործընկերներ   Կոնտակտներ   Աշխատատեղեր   Իմ Նորվիկ
Մեր մասին
2006թ. սեպտեմբերին իր գործունեությունն է սկսել նոր վարկային կազմակերպություն՝ «Նորվիկ» ՈւՎԿ ՓԲԸ, որը հանդիսանում է Լատվո-իսլանդական «Նորվիկ Բանկ» բաժնետիրական ընկերության դուստր կազմակերպութունը:
«Նորվիկ» ՈՒՎԿ ՓԲԸ Ունիվերսալ վարկային կազմակերպությունը 500 հազար ԱՄՆ դոլար կանոնադրական կապիտալով գրանցվել և լիցենզավորվել է ՀՀ ԿԲ կողմից 2006թ. հուլիսին և գործունեություն սկսել է ծավալել 2006թ. սեպտեմբերի վերջից՝ արդեն ընդլայնված 1,7 մլն ԱՄՆ դոլար Կանոնադրական կապիտալով:
ավելին


Նորություններ



Ժամանակակից տեխնոլոգիաների օգտագործման մեջ դրական շարժ է նկատվել

Հայաստանյան շուկայում արդեն իսկ առաջադեմ դիրքեր գրաված "Նորվիկ" ունիվերսալ վարկային կազմակերպության փորձագետների կարծիքով, բնակչութան կողմից ժամանակակից տեխնոլոգիաների օգտագործման մեջ դրական շարժը ակնհայտ է: Օրինակ, 2008թ. հունիս-հուլիս ամիսների հետ համեմատ, 2009թ. հունվարի դրությամբ ‘cash in' տերմինալների օգնությամբ մարումները կատարող հաճախորդների թիվը աճել է գրեթե 7.5 անգամ Tandem տերմինալներով և 4 անգամ TelCell տերմինալներով: Այս ցուցանիշը թույլ է տալիս վստահություն ունենալ, որ արդեն իսկ մոտակա ամիսներին վարկերի առցանց մարումները նախընտրող հաճախորդների թիվը կհասնի ընդհանուր հաճախորդների 20%-ին:

Վերջերս "Նորվիկ" ՈՒՎԿ ՓԲԸ-ն կատարեց ևս մեկ քայլ դեպի հաճախորդների սպասարկումն առավել արագ և հարմարավետ դարձնելը: Այժմ ապառիկը ձևակերպվում է միայն տեղում` այն խանութներում, որոնք համագործակցում են "Նորվիկ" ՈՒՎԿ ՓԲԸ-ի հետ: Ինչպես նշում են "Նորվիկ" ՈՒՎԿ ՓԲԸ-ի փորձագետները, այդ խանութների շարքը օրեցօր ավելանում է, առաջարկելով հաճախորդներին ընտրության լայն հնարավորություն:

Այժմ հաճախորդին բավական է ընդամենը ունենալ ArCa քարտ և օգտվել ArCa-ի պրոցեսինգային կենտրոնի ժամանակակից և մասնագիտական օժանդակությունից վարկերը մարելու համար:

Եթե նախկինում մարումներ կատարելը հնարավոր էր քաղաքում սփռված վճարային տերմինալների միջոցով, ապա այժմ արդեն հաճախորդը կարող է մարել վարկը նույնիսկ չլքելով իր բնակարանը` ինտերնետով, My.Norvik.am հաճախորդների սպասարկման հատուկ համակարգի օգնությամբ: Անհրաժեշտ է ընդամենը այցելել My.Norvik.am կայքը, ներմուծել անձնագրի և պայմանագրի համարները և ընտրել վճարման միջոցը:

Վճարում կատարելու համար բավական է գրանցվել ArCa համակարգում, ստեղծել վիրտուալ քարտ, ապա այցելել ArCa-ի կայքը և ինտերնետ վճարային համակարգի միջոցով փոխանցում կատարել "Նորվիկ" ՈՒՎԿ ՓԲԸ-ի ArCa քարտի վրա` նշելով վճարման նպատակը, պայմանագրի և անձնագրի համարները: Այսպիսով, ArCa քարտապանների համար մարումները դարձել են էլ ավելի պարզ և հասարակ, միևնույն ժամանակ շատ հարմար:

Ինչպես նշեց "Նորվիկ" ՈՒՎԿ ՓԲԸ-ի գործադիր տնօրեն Տիգրան Բոստանջյանը, այս ամենը ուղղված է առաջին հերթին հաճախորդների համար առավել հարմար և շահավետ պայմանների ստեղծմանը: "Նորվիկ"-ի ղեկավարությունը ուրախ է, որ այսուհետ կազմակերպության հաճախորդները ստիպված չեն իրենց թանկագին ժամանակը վատնել վճարումների կատարման համար ստեղծված անվերջ հերթերում:


Թարմացվել է` 14.10.2009 12:08
Հայաստան, 0002, Երևան, Սարյան 12
Հեռ՝ (374 10) 544713, 544714, 544715
Ֆաքս՝ (374 10) 544712

«Նորվիկի մասին»
   Փաստաթղթեր   Նորություններ   Գործընկերներ   Կոնտակտներ   Աշխատատեղեր   Իմ Նորվիկ