ARM ENG RUS

    NORVIK UNIVERSAL CREDIT ORGANIZATION
    Closed Joint-Stock Company

«Նորվիկի մասին»    Փաստաթղթեր   Նորություններ   Գործընկերներ   Կոնտակտներ   Աշխատատեղեր   Իմ Նորվիկ
Մեր մասին
2006թ. սեպտեմբերին իր գործունեությունն է սկսել նոր վարկային կազմակերպություն՝ «Նորվիկ» ՈւՎԿ ՓԲԸ, որը հանդիսանում է Լատվո-իսլանդական «Նորվիկ Բանկ» բաժնետիրական ընկերության դուստր կազմակերպութունը:
«Նորվիկ» ՈՒՎԿ ՓԲԸ Ունիվերսալ վարկային կազմակերպությունը 500 հազար ԱՄՆ դոլար կանոնադրական կապիտալով գրանցվել և լիցենզավորվել է ՀՀ ԿԲ կողմից 2006թ. հուլիսին և գործունեություն սկսել է ծավալել 2006թ. սեպտեմբերի վերջից՝ արդեն ընդլայնված 1,7 մլն ԱՄՆ դոլար Կանոնադրական կապիտալով:
ավելին


Նորություններ



Միջին խավը Հայաստանում

Վերջին յոթ տարիների ընթացքում Հայաստանում սկսել է իջնել միջին խավի ներկայացուցիչների կենսամակարդակը: Այդ մասին են վկայում “Նորվիկ” Ունիվերսալ վարկային կազմակերպության վերլուծական բաժնի հետազոտությունները, որոնք տրամադրվել էին Արմինֆո-ին:

Նրանք նշում են, որ այդ երևույթները կարող են անհետադարձ փոփոխություններ առաջ բերել, ընդհուպ մինչև որակյալ կադրերի միգրացիա դեպի արևմտյան երկրներ և որպես դրա արդյունք`տնտեսական ցուցանիշների էական նվազեցում: Իրականում, հենց միջին խավն է հանդիսանում քաղաքացիական հասարակության ակտիվ մասը, որը ամենազգայունն է փոփոխվող տնտեսական իրողությունների նկատմամբ: Դրա հետ մեկտեղ, համաշխարհային ֆինանսական ճգնաժամը աստիճանաբար ներխուժում է ոչ միայն բանկային ոլորտ, այլ նաև արտադրության, բնական ռեսուրսների, առևտրի և տնտեսության այլ ոլորտներ, որից հետո`միջին խավի թվի և նրանց եկամուտների աճի վերաբերյալ պաշտոնական կանխատեսումները նվազ հավանական են դառնում:

Տնտեսագետները գտնում են, որ մոտ ապագայում մեր երկրում սպասվում է միջին խավի կտրուկ կրճատում, աղքատության ավելացում և բնակչության եկամուտների ընդհանուր անկում: Եթե այժմյան ճգնաժամը կարելի է համեմատել 1929 թվականի բանկային ճգնաժամի հետ, ապա այդ ամենի հաղթահարման համար կպահանջվի առնվազն հինգ տարի՚, նշում են մասնագետները:


Թարմացվել է` 28.11.2011 19:31
Հայաստան, 0002, Երևան, Սարյան 12
Հեռ՝ (374 10) 544713, 544714, 544715
Ֆաքս՝ (374 10) 544712

«Նորվիկի մասին»
   Փաստաթղթեր   Նորություններ   Գործընկերներ   Կոնտակտներ   Աշխատատեղեր   Իմ Նորվիկ