|
Նորություններ
Նորվիկի վարկերը կարելի է մարել ինտերնետի միջոցով
2008 թվականին “Նորվիկ” ունիվերսալ վարկային կազմակերպության /ՈՒՎԿ/
զուտ շահույթը կազմել է 1.368 մլրդ դրամ` 2007թ. ցուցանիշը գերազանցելով 2 անգամ:
Ինչպես ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին տեղեկացրել են “Նորվիկ” ՈՒՎԿ մարքետինգի
բաժնում, կազմակերպության ընդհանուր ակտիվները կազմել են 19.731 մլրդ դրամ,
տրամադրված վարկերի ծավալը` շուրջ 18 մլրդ դրամ: Ընդհանուր կապիտալի
տարեկան աճը կազմել է 66.4%, ակտիվներինը` 45.2%, վարկային ներդրումներինը`
37.6%:
Ինչպես նշել է “Նորվիկ” ՈՒՎԿ գործադիր տնօրեն Տիգրան Բոստանջյանը,
“այդպիսի աճը վկայում է այն մասին, որ գրագետ մոտեցման դեպքում արդյունավետ
աշխատանքը հնարավոր է ցանկացած պայմաններում”:
Հաղորդագրության մեջ նշվում է նաեւ, որ կազմակերպությունը վերջերս ներդրել է
նոր ֆինանսական ծառայություններ. My.Norvik.am կայքի հիմքի վրա ստեղծված My
Norvik հաճախորդների սպասարկման հատուկ համակարգը, ինչպես նաեւ ինտերնետի
միջոցով վարկերի մարման հնարավորությունը:
|