|
Նորություններ
Ֆինանսական ճգնաժամը չի անդրադարձել “Նորվիկ” ՈւՎԿ-ի գործունեության վրա
“Նորվիկ” ունիվերսալ վարկային կազմակերպությունը, որը արդեն երկու տարի է ինչ գործում է հայաստանյան շուկայում և ապահավում է բարձր եկամտաբերություն, վստահ հայտնում է դրական միտումների մասին, որոնք հիմնված են կազմակերպության ակտիվների և ընդհանուր կապիտալի զգալի աճի վրա:
“Նորվիկ” ՈւՎԿ-ի գործադիր տնօրեն Տիգրան Բոստանջյանը ներկայացրեց KPMG Հայաստան կազմակերպության կողմից կատարված անկախ աուդիտի եզրակացությունը, որի համաձայն “Նորվիկի” մաքուր եկամուտը 2008 թվականին կազմեց $4.8 մլն.` ապահովելով տարեկան կրկնակի աճ: Տ. Բոստանջյանի խոսքերով, այս ցուցանիշը վկայում է, որ կրիզիսային երևույթները չեն անդրադարձել կազմակերպության գործունեության վրա:
Փորձագետների գնահատականով` կազմակերպությունը շարունակում է առաջատար դիրք գրավել Հայաստանի վարկային կազմակերպությւոնների շարքում: Ինչպես նշեց գործադիր տնօրենը, նման հաջողության գրավականն է, առաջին հերթին, կազմակերպության բարձր մասնագիտական պատրաստվածությունը, ինչպես նաև նոր ֆինանսական ծառայութոյւնների հաջող կիրառումը: “Նորվիկ” ՈՒՎԿ-ի բարօրությունը պայմանավորված է նաև My.Norvik.am կայքում ստեղցված "My Norvik" հաճախորդների սպասարկման հատուկ համակարգի ակտիվ գործածմամբ, ինչպես նաև ինտերնետի միջոցով վարկերի մարման հնարավորությամբ:
Ռեյտինգային մարկետինգային տեղեկատվության գործակալության կողմից կատարված` Հայաստանի վարկային կազմակերպությունների դասակարգման համաձայն, 2009 թվականի հունվարի 1-ի դրությամբ “Նորվիկ” ՈւՎԿ-ի ընդհանուր կապիտալը կազմեց $10 մլն., ակտիվները`շուրջ $64 մլն., իսկ վարկային ներդրումները գերազանցեցին $59 մլն.: Այսպիսով, ընդհանուր կապիտալի տարեկան աճը կազմեց 66,4%, ակտիվների աճը`45,2%, իսկ վարկային ներդրումների աճը` 37,6%: Հիմնական ցուցանիշներով “Նորվիկ” ՈւՎԿ-ն շարունակում է մնալ առաջատար և ապահովում է կայուն աճ:
Հիշեցնենք, որ “Նորվիկ” ՈւՎԿ-ն հիմնադրվել է 2006 թվականի հուլիսի սկզբին լատվաիսլանդական “Նորվիկ Բանկ”- ի կողմից, գրանցվել որպես “Նորվիկ” Ունիվերսալ Վարկային Կազմակերպություն և ՀՀ Կենտրոնական Բանկի կողմից լիցենզիա ստացել նույն տարվա հուլիսին:
|