|
Հաճախորդի իրավունքները
Հարգելի հաճախորդներ,
Դուք կարող եք Ձեր բողոք-պահանջները ներկայացնել զանգահարելով (374 10) 544713, 544714, 544715 հեռախոսահամարներով, կամ ուղարկել general@norvik.am էլեկտրոնային հասցեով, ինչպես նաև փոստով` “Նորվիկ” ՈՒՎԿ ՓԲԸ, Հայաստան, 0002, Երևան, Սարյան 12 հասցեով:
Նաև տեղեկացնում ենք, որ Ձեր իրավունքները կարող են պաշտպանվել ինչպես դատական կարգով, այնպես էլ ֆինանսական համակարգի հաշտարարի միջոցով:
Մանրամասներին կարող եք ծանոթանալ ստորև նշված փաստաթղթերից`
Վեճերի լուծման համառոտ բացատրական ամփոփագիր
Հաճախորդների բողոք-պահանջների ընդունման ընթացակարգ
Համաձայն “Վարկային կազմակերպությունների մասին” ՀՀ օրենքի, ցանկացած անձ կարող է դիմել “Նորվիկ” ՈՒՎԿ ՓԲԸ գրասենյակ ստանալու`
1. Կազմակերպության ֆինանսական հաշվետվությունների /առնվազն վերջին տարեկան/ և դրանց վերաբերյալ արտաքին աուդիտի եզրակացության պատճեները
2. Կազմակերպության պետական գրանցման վկայականի և կանոնադրության պատճեները
Նշված փաստաթղթերը տրամադրվում են գրավոր դիմումը ներկայացնելուց հետո` հնգօրյա ժամկետում` ԱՆՎՃԱՐ:
“Նորվիկ” ՈՒՎԿ-ի ղեկավարությունը կարևորում է Ձեր կարծիքը և առաջարկությունները: Վստահ եղեք, որ Ձեր յուրաքանչյուր բողոք կամ առաջարկություն անպայման արձագանք կգտնի: |