
Բարձր մրցակցության պայմաններում
շուկայում դիրքերն ամրապնդելու և
իրացման ծավալներն ընդլայնելու
համար կազմակերպություններին
անհրաժեշտ է այնպիսի ֆինանսական
գործընկեր, որը կարող է առաջարկել
սպասարկման շահավետ պայմաններ և
թույլ տալ առավելագույնս արդյունավետ
զարգացնել և ծրագրել բիզնեսը...
|
|
 |
 |
|
Բարձր մրցակցության պայմաններում շուկայում
դիրքերն ամրապնդելու և իրացման ծավալներն ընդլայնելու համար կազմակերպություններին
անհրաժեշտ է այնպիսի ֆինանսական գործընկեր, որը կարող է առաջարկել սպասարկման շահավետ
պայմաններ և թույլ տալ առավելագույնս արդյունավետ զարգացնել և ծրագրել բիզնեսը:
Եթե Ձեզ անհրաժեշտ է վարկ բիզնեսի զարգացման նպատակով, այդ թվում` շրջանառու միջոցների ավելացման համար, ապա պետք չէ ծախսել ժամանակ և էներգիա` փնտրելով բանկեր, որոնք կվարկավորեն Ձեզ: Բավարար է միայն դիմել մեզ և մենք ամեն ինչ կանենք Ձեր փոխարեն. կվերլուծենք Ձեր բիզնեսի կառուցվածքը, կորոշենք վարկավորման առավելագույն հնարավոր գումարը և ժամկետները: «Նորվիկ» ՈՒՎԿ-ն հետևողաբար իրականացնում է համագործակցության քաղաքականություն բիզնեսի ներկայացուցիչների հետ՝ մշտապես կատարելագործելով մատուցվող ծառայությունների համալիրը և օպտիմիզացնելով սակագնային քաղաքականությունը:
«Նորվիկ» ՈՒՎԿ առավելությունները
- Անհատական մոտեցում յուրաքանչյուր հաճախորդին
- Գաղտնիության ապահովում
- Ֆինանսավորման օպտիմալ կառուցվածք
- Նոտարական ծառայություններ
- Վարկի ստացման հայտի անվճար դիտարկում
- Վարկի վաղաժամկետ մարման դեպքում լրացուցիչ տուգանքներ և տոկոսներ չեն գանձվում
- Անշարժ գույքի արագ գնահատում
- Վարկի մարման շահավետ ժամկետներ (3-5 տարի)
Հավելյալ ծախսեր
- Անշարժ գույքի գնահատումը կատարվում է անկախ Անշարժ գույքի գնահատաման կազմակերպության կողմից
- Անշարժ գույքի ապահովագրում
- Նոտարական ծառայություններ
Անհրաժեշտ փաստաթղթեր
- Հաշվապահական հաշվեկշիռ և ֆինանսական հաշվետվություններ (Ձև 1-5)
- Վճարվող հարկատեսակների ամփոփ հաշվարկ
- Տեղեկանք սպասարկող բանկից պարտավորությունների վերաբերյալ
- Քաղվածք սպասարկող բանկից հաշվի շարժի վերաբերյալ
- Լիցենզիաներ (լիցենզավորվող գործունեության համար)
- Գործադիր տնօրենի և գլխավոր հաշվապահի անձնագրի և սոցիալական քարտի պատճենները
- Գործունեության վայրի սեփականության վկայական (Վարձակալության պայմանագիր)
- Կրեդիտորական և դեբիտորական պարտավորությունների ցանկը, ինչպես նաև հիմնական միջոցների ցանկը
- ԻԱ-ի Ընդհանուր ժողովի որոշումը` կապված գույքի գրավադրման և «Նորվիկ» ՈՒՎԿ կողմից վարկավորման հետ
- Գրավադրվող անշարժ գույքի սեփականության վկայական
- Սպառողների և մատակարարների հետ պայմանագրեր
- Տեղեկանք հարկային տեսչությունից և կենսաթոշակային հիմնադրամից պարտավորությունների վերաբերյալ
- Պետ ռեգիստրից տեղեկանք հիմնադիրների կազմի վերաբերյալ
- Հարկային ռեգիստրից պարտավորությունների վերաբերալ տեղեկանք
- Պետ ռեգիստրից գրանցման վկայականի պատճեն, տնօրենի ներդիր, հարկային կոդ, կանոնադրություն
- Պահանջվող այլ փաստաթղթեր
Վարկավորման պայմաններ |
| Վարկի գումարը |
20,000 – 5,000,000 ԱՄՆ դոլար |
| Վարկի ժամկետ |
3-ից 5 տարի |
| Վարկի արժույթը* |
ԱՄՆ դոլար կամ Եվրո* |
| Միջնորդավճար |
Տրամադրված գումարի 0,5-1%, առնվազն 100 000 ՀՀԴ |
| Տոկոսադրույք |
12-16% |
Տոկոսադրույքը որոշվում է անհատապես՝ հաշվի առնելով
- Վարկի ժամկետը
- Արժույթը
- Դրական վարկային պատմությունը
|
| Վարկի տրամադրում |
Կանխիկ և անկանխիկ |
| Վարկի մարում |
Կանխիկ և անկանխիկ, վաղաժամկետ մարման դեպքում տույժեր չեն կիրառվում և տոկոսադրույքը հաշվարկվում է նվազող մնացորդի վրա |
| Վարկի տոկոսագումարի հաշվարկման կարգը |
Անուիտետ բանաձևով, տոկոսագումարների հաշվարկը կիրառվում է նվազող մնացորդի նկատմամբ |
| Տոկոսների մարումները |
Ամեն ամիս |
| Մայր գումարի մարումները |
Ամեն ամիս, կիսամյակային, եռամսյակային, պայմանագրի ավարտին |
| Ապահովության (գրավի) տեսակը |
Անշարժ գույք |
| Տույժերի չափը |
0.1 % օրական ժամկետանց վարկի գումարի/տոկոսագումարի համար |
| Վարկային հայտի վերաբերյալ որոշման կայացման առավելագույն ժամկետը** |
15 օր** |
| Վարկային հայտ ներկայացնողին որոշման մասին տեղեկացնելու ժամկետը** |
3 օր** |
| Վարկը վարկառույին տրամադրելու ժամկետը** |
10 օր** |
| Լրացուցիչ ծախսեր |
Ծախսեր կապված ՀՀ Կառավարությանն առընթեր Անշարժ Գույքի Կադաստրի Պետական Կոմիտեի հետ, պայմանագրի նոտարական վավերացում, գույքի գնահատում, գույքի ապահովագրություն |
|
|
* Պայմանագրով նախատեսված տոկոսների, տույժերի և տուգանքների վճարումը կատարվում է ՀՀ դրամով` վճարման օրվա (պահի) դրությամբ գործող համապատասխան արժույթի փոխարժեքով:
** Եթե վարկային հայտի վերաբերյալ որոշման կայացման և/կամ տրամադրման ընթացքում առաջանում են որևէ իրավաբանական հարցեր, ապա վերը նշված ժամկետները կարող են ավելացվել:
Ուշադրություն` այս վարկի սահմանված տոկոսադրույքը Ընկերության կողմից ենթակա է վերանայման պայմանագրի կնքման օրվանից յուրաքանչյուր 12 ամիսը մեկ անգամ, մինչև պայմանագրով սահմանված ժամկետի ավարտը: Վերանայման արդյունքում տոկոսադրույքը կարող է Ընկերության կողմից միակողմանիորեն ավելացվել, եթե Լոնդոնի ԱՄՆ դոլարով Միջբանկային Վարկավորման Առաջարկի Տարեկան Տոկոսադրույքը (Libor) պայմանագրի գործողության ընթացքում յուրաքանչյուր ցիկլի ավարտի օրվա դրությամբ ավել է փոփոխման պահին գործող պայմանագրային Libor տոկոսադրույքից մեկ և/կամ ավելի ամբողջ միավորով: Այդ դեպքում տոկոսադրույքը կբարձրանա համապատասխանաբար Libor տոկոսադրույքի փոփոխված չափով:
Զգուշացում
Հաճախորդի կողմից վարկային պարտավորությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման դեպքում կազմակերպությունը կարող է կիրառել հետևյալ միջոցները, համաձայն “Ժամկետանց վճարումների դեպքում կազմակերպության գործողությունների ընթացակարգ”-ի` պատճառների պարզաբանում, գրավոր նախազգուշացում, դատական կարգով գումարի կամ գրավի առարկայի բռնագանձում:
|
|