ARM ENG RUS

    NORVIK UNIVERSAL CREDIT ORGANIZATION
    Closed Joint-Stock Company

«Նորվիկի մասին»   Փաստաթղթեր   Նորություններ   Գործընկերներ   Կոնտակտներ   Աշխատատեղեր   Իմ Նորվիկ

Մեր հիմնական ստրատեգիան` կայուն, արագ զարգացող ֆինանսական համակարգի ստեղծումն է:
Մենք մեր աշխատանքը կառուցում ենք այնպես, որ հաճախորդների հետ առօրյա համագործակցությունը լինի հնարավորինս հարմար և հասանելի:
Մենք ակտիվորեն աշխատում ենք նոր վարկատեսակների ստեղծման ուղղությամբ` շեշտը դնելով որակի, մատչելիության և կազմակերպության հասանելիութան վրա: 
Հատուկ ուշադրություն է դարձվում ինֆորմացիոն տեխնոլոգիաներին, ինչը հաճախորդին նոր ծառայություններ և նպատակային լուծումներ առաջարկելու հնարավորություն է ընձեռում:


Մեր մասին



2006թ. սեպտեմբերին իր գործունեությունն է սկսել նոր վարկային կազմակերպություն՝ "Նորվիկ" ՈւՎԿ ՓԲԸ-ը, որը հանդիսանում է լատվո-իսլանդական "Նորվիկ Բանկ" բաժնետիրական ընկերության դուստր կազմակերպութունը:

«Նորվիկե Ունիվերսալ վարկային կազմակերպությունը 500 հազար ԱՄՆ դոլար կանոնադրական կապիտալով գրանցվել և լիցեզավորվել է ՀՀ ԿԲ կողմից 2006թ. հուլիսին, իսկ գործունեություն սկսել է ծավալել 2006թ. սեպտեմբերի վերջից՝ արդեն ընդլայնված 1,7 մլն ԱՄՆ դոլար Կանոնադրական կապիտալով: Կազմակերպության գործադիր տնօրեն է հանդիսանում Ալեքսանդր Տերյանը՝ մասնագետ մեծ աշխատանքային փորձով՝ ինչպես Հայաստանի Կենտրոնական բանկում, այնպես էլ մասնավոր և միջազգային ֆինանսական հաստատություններում:

Մենք պատրաստ ենք առաջարկել սինդիկացված վարկեր տարբեր ոլորտների համար, հատկապես ընդգծված է կազմակերպության` ներմուծման ֆինանսավորման քաղաքականությունը: Նշված սինդիտակներում կարող են մասնակցություն ունենալ ինչպես լատվիական, եվրոպական բանկերը, այնպես էլ արտասահմանյան բանկերի ներկայացուցչությունները, որոնք հիմնադրվել են Երևանում:

Բանկի վարչության նախագահ Անդրեյ Սվիրչենկոյի հավաստմամբ, վերոնշյալ բանկը կարող է Երևանում առաջարկել ոչ միայն փորձված տեխնոլոգիաներ և մասսայական բանկային ապրանքներ, այլև վարկերի տրամադրման ռիսկերի կառավարման համակարգ: Երկրների միջև գործարարության զարգացմանը մեծ խթան հանդիսացավ 2005թ.-ի հոկտեմբերին լատվիական պետական պատվիրակության այցը Կովկաս՝ Վայրն Վիկե Ֆրեյբերգի գլխավորությամբ և Միջազգային բանկային կոնֆերանսը Երևանում: Հայկական և լատվիական խորհրդարաններում ստեղծվել են համագործակցության խմբեր, և տարվում են Առևտրային պալատների ստեղծման գծով աշխատանքներ: 2006թ. ապրիլին «Նորվիկ Բանկաեի ներկայացուցչական պատվիրակությունը Անդրեյ Սվիրչենկովի գլխավորությամբ եղավ Հայաստանում և հանդիպում ունեցավ Կենտրոնական բանկի նախագահի հետ: Լատվիական բանկը մեր երկրում բավականին ճանաչված է, և մուտքը մեր շուկա ողջունելի է՝ հաշվի առնելով բանկի հարուստ փորձը սպառողական վարկավորման գծով, որը սկսում է զարգացում ապրել Կովկասում:

Վարկային կազմակերպությունը իր հեռանկարային ծրագրերում նախատեսում է ներդնել վերաֆինանսավորման գործող մեխանիզմներ հիփոթեքային վարկեր տրամադրող կազմակերպությունների համար և դրանով իսկ իր ուրույն դերը ունենալ Հայաստանի Հանրապետությունում հիփոթեքային վարկավորման երկրորդային շուկայի կայացման և զարգացման գործում: Նախատեսվում է իրագործել նոր ֆինանսական գործիքների և ծառայությունների տրամադրում, ինչպես նաև ներդնել արդիական ֆինանսական տեխնոլոգիաներ` արդեն իսկ իր կողմից ներդրված մեխանիզմներով Բալտյան երկրներում:

“Նորվիկ” ՈՒՎԿ ՓԲԸ-ի Կանոնադրություն

“Նորվիկ” ՈՒՎԿ ՓԲԸ-ի լիցենզիա

“Նորվիկ” ՈՒՎԿ ՓԲԸ-ի պետական գրանցման վկայական

Ուշադրություն
Կազմակերպությունը պատասխանատվություն չի կրում այլ կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար:

Թարմացվել է` 05.11.2009 14:58
Հայաստան, 0001, Երևան, Խանջյան 41
Հեռախոս՝ (374-10)547789, 522787, 522334
Ֆաքս՝ (374-10)545717

«Նորվիկի մասին»
   Փաստաթղթեր   Նորություններ   Գործընկերներ   Կոնտակտներ   Աշխատատեղեր   Իմ Նորվիկ